12077 դիտում
16:43 17-12-2020
Լավ կլինի, որ ԱԱԾ-ն աճպարարությամբ չզբաղվի և հրապարակի այդ խոսակցության ամբողջական տեքստը. Վարդան Այվազյանի պաշտպան․ NEWS.am
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին վերաբերող մասը հավաստիացնում եմ, որ մոնտաժված է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/619486.html?fbclid=IwAR3NKngBHPxjY5eLp4UEsiC5Nwmgcka5DKjwcTVWMqwATUbqwG62YZKMu3A]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից հրապարակված այսօրվա հաղորդագրությանը։
«Ես խորհուրդ կտամ, որ Ազգային անվտանգության ծառայության պատիվը նույն ծառայությունում աշխատողները գետնով չտան ու կրկեսի չվերածեն։ Դա կրկեսում նկարահանված հաղորդագրություն էր։ Վարդան Այվազյանին վերաբերող մասը հավաստիացնում եմ, որ մոնտաժված է, հակառակ պարագայում՝ կերեւար, թե այդ դիմացի անձն ինչպես է պատմում՝ ինչպես է փրկել Արարատ Միրզոյանին ցուցարարներից եւ ինչպես է Արարատ Միրզոյանը մի վայրկյանում ուրացել իր վաղեմի ընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին։ Լավ կլինի, որ ԱԱԾ-ն աճպարարությամբ չզբաղվի եւ հրապարակի այդ խոսակցության ամբողջական տեքստը, հակառակ պարագայում՝ շառլատաններից ու կրկեսում հայտնված պատեհապաշտներից որեւէ բանով չի տարբերվի»,- նշեց Պողոսյանը։
Միհրան Պողոսյանն ասաց, որ Այվազյանին կալանավորելու համար որպես հիմք դատարանին ներկայացվել է այդ ձայնագրության ամբողջական տարբերակը. «Այս նույն ձայնագրության ամբողջական տարբերակը ներկայացվել է դատարան՝ որպես կալանավորելու հիմք, սակայն դատարանը իշխանության յուրացման հիմնավոր կասկածը հաստատված չի համարել»։
Պաշտպանի խոսքով՝ ԱԱԾ-ն գործող իշխանության ձեռքին հանդիսանում է գործիք. «Այդ պատճառով է, որ վերջին 2,5 տարում անընդհատ այս գործողությունների մեջ են եղել՝ մարդկանց ԱԱԾ-ով ահաբեկելով, վախեցնելով, քրեական գործեր հարուցելով»։
Նշենք, որ Այվազյանը մեղադրվում է նոյեմբերի 9-ի 10-ի գիշերն Ազգային ժողովի եւ Կառավարության ակցիաների կազմակերպման մեջ։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/619486.html?fbclid=IwAR3NKngBHPxjY5eLp4UEsiC5Nwmgcka5DKjwcTVWMqwATUbqwG62YZKMu3A]սկբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
6115 դիտում
09:15 12-09-2018
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսումը
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը