211652_close_icon
views-count879 դիտում article-date 12:57 17-12-2020

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախագահն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենադպիր Ռադիկ Կարապետյանի, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանի, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի, «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի, «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի, այն հանգուցալուծելու ուղիների շուրջ: Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր