211652_close_icon
views-count11299 դիտում article-date 20:56 16-12-2020

ՌԴ ՊՆ-ն հերքել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին Փաշինյանի հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից: «Լեռնային Ղարաբաղում կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների ենթադրյալ շրջափակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումներն առաջադրանքներն իրականացնում են կանոնավոր ռեժիմով՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու ընթացքում», – նշել են նախարարությունից: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ Հին Թաղերում և Խծաբերդում նաև ռուս խաղաղապահներ են շրջափակման մեջ։ «Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք», – ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր