1479 դիտում
17:36 16-12-2020
Երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երաժիշտ Էդգար Հայրապետյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող Հարութ Փամբուկչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի,Անդիի,Հարութ Բալյանի և այլ հայ աստղերի հետ, ելույթներ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, խոստովանում է, որ համավարակի տարածման ընթացքում հնարավորություն է ունեցել նոր ձայնագրություններ անել
Նա առաջին հայ երաժիշտն է, ում առիթ է ընձեռվել հանդես գալու Լոս Անջելեսի <> թատրոնում՝ ելույթ ունենալով հանրահայտ երաժիշտների հետ, ինչը նրան մոտիվացրել է թե աշխույժ աշխատելուն և ավելի առաջ գնալուն՝ հանդես գալով ամենահեղինակավոր դահլիճներում:
Էդգարի հայրը ակորդեոնահար է : Սերը երաժշտարվեստի հանդեպ փոխանցվել է գեներով: Նվագում է դեռս 13 տարեկանից, անգամ գումար վաստակում, չնայած ծնողները ցանկանում էին, որ իրավաբան դառնա, սակայն ուսումը կիսատ է թողել:
Երաժիշտն ասում է, որ ինքնուս է և սիրում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ նվագել, բայց հիմնականում համագործակցում է էստրադային աստղերի հետ: Նրանցից են Արամեն, Հարութ Փամբուկչյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրուշոն, Հարութ Բալյանը և այլք:
Տարիներ առաջ Էդգար Հայրապետյանին հրավիրում են մասնակցելու «Շաբաթ երեկո» հեռուստանախագծին, որում ընդգրկվելու համար աշխատանքային հարուստ փորձ էր պետք: Դաշնակահարն ընթացքում ճանաչում է ձեռք բերում, իսկ հետագայում նրան հրավիրում են աշխատելու «Ոսկե կլառնետ» հեռուստանախագծում: Հետագայում հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսսոն համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանում, և Հայրապետյանն ընկերների հետ սկսում է համագործակցել նրա հետ: Ռուսսոն շատ է հավենել երաժիշտներին և առաջարկել որպես բենդ, որում ընդգրկված են եղել Կարո Սարաֆյանը, Տիգրան Սանոյանը, Գագիկ Թորոյանը, Խաչիկ Սահակյանը և այլք հանդես գալ նրա հետ:
Դաշնակահարը շեշտում է, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել որպես բենդ շարունակել աշխատել Ռուսսոյի հետ, սակայն կապը մշտապես պահպանվում է:
«Ելույթներ եմ ունեցել աշխարհի տարբեր անկյուններում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, մի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում: «Կարծում եմ՝ երաժիշտը պետք է պատասխանատվության մեծ զգացում ունենա հեղինակավոր դահլիճներում, մարզադաշտերում նվագելու համար: Բազմաթիվ հյուրախաղերի եմ մասնակցել, մի երկրից մյուսը գնացել: Հիշում եմ՝ Լաս Վեգասում կայանալիք Թաթայի և Արմենչիկի համերգին պետք է մասնակցեի և թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացան: Ես Հայաստանից մի կերպ մեկնեցի ԱՄՆ և համերգի սկսվելուց առաջ հասա համերգասրահ, փոխեցի հագուստս և բեմ բարձրացա, անգամ երաժիշտներին բարևելու ժամանակ չգտա: Միայն համերգից հետո կարողացանք ողջագուրվել: Նման պատմություններ հյուրախաղերի ժամանակ հաճախ են լինում»,-պատմեց դաշնակահարն ու հավելեց՝ ամեն անգամ, երբ օդանավակայանում ցույց է տալիս իր անձնագրերը, աշխատակիցները զարմանում են, որ հասցրել է լինել բազմաթիվ երկրներում:
Նա նշեց, որ Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը և մյուս երգիչները իրապես մեծ լսարան ունեն: Նրանց համերգներին գալիս են ոչ միայն հայկական համայնքների ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ այլազգիներ: «Մի առիթով Նյու Յորքում շրջում էինք Արմենչիկի հետ: Մտանք մի սրճարան, որտեղ մեզ մոտեցան ռուս երկրպագուներ ու սկսեցին զրուցել նրա հետ: Ի վերջո երաժշտությունը ո՛չ լեզու է ճանաչում, ո՛չ ազգություն: Ինձ համար շատ հաճելի էր համագործակցություն Հարութ Փամբուկչյանի հետ, որովհետև դեռ փոքրուց լսում էի նրան ու հանկարծ ես եմ նվագում նրա համերգների ժամանակ: Նա արդեն երիտասարդ չէ, բայց շատ եռանդուն է: Ասեմ, որ մեր երգիչներից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր է ու նրանց հետ աշխատելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող»,-ընդգծեց Էդգար Հայրապետյանը:
Անդրադառնալով համավարակի հետևանքով երաժիշտների առջև ծառացած խնդիրներին՝ դաշնակահարն ասաց, որ անկախ նրանից հնարավորություն կա գումար վաստակելու, թե՝ ոչ, երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել: «Աշխատում ենք, չենք ընկճվում, իմ ձայնագրման ստուդիայում մշատպես ձայնագրություններ ենք իրականացնում, արտասահմանի մեր գործընկերների հետ համագործակցում օնլայն տիրույթում: Իհարկե, կենդանի շփումն ու նվագակցությունն այլ հաճույք է, բայց ժամանակն առաջ է գնում, և մենք չգիտենք, թե վաղը ինչ զարգացումներ կլինեն: Մարդ արարած ենք ու կարողանում ենք ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի:
Եթե մինչև համավարակը որոշ բացեր լրացնելու ժամանակ չէինք գտնում, ապա հիմա շտկումներ անելու շրջանն է: Տարբեր ստեղծագործությունների գործիքավորումն եմ իրականացնում, նվագում: Տղայիս՝ Ռուդիկի հետ եմ շատ ժամանակ անցկացնում: Նա սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում. ապագա երգիչ է: Կարծում եմ՝ դեռ կլսենք նրա մասին»,-հպարտությամբ ասաց Էդգար Հայրապետյանը:
Նա տեղեկացրեց, որ նաև աշխատում է որպես պրոդյուսեր: Համագործակցում է երգիչ Արայիկ Ավետիսյանի հետ, որի «Սիրո ծովում» երգը հաջողություն է ունեցել և Սոչիում կայացած երաժշտական մրցանակաբաշխություններից մեկում արժանացել է մրցանակի: 13-ամյա մի շնորհալի երգչուհու՝ Արցախում զոհված տղաներին նվիրված երգն ենք գործիքավորել:
Էդգար Հայրապետյանը խոստովանեց, որ պատերազմից հետո և՛ ինքը, և՛ արտերկրում ապրող երգիչներ փորձել են աջակցել Արցախից Հայաստան եկած մի քանի ընտանիքի և հնարավորությունների սահմաններում հոգ տարել նրանց մասին:
[b]Հեղինակ՝ Կարինե Ավետիսյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
13:59 17-12-2020
Երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել
1864 դիտում
23:16 13-02-2014
70-ամյա բոդիբիլդերը լավ մարզավիճակում մնալու համար մարզվում է ամեն օր. տեսանյութ
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
613 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
814 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am