211652_close_icon
views-count1919 դիտում article-date 15:08 16-12-2020

Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ. Լավրով

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրամիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է [url=https://ria.ru/20201216/evrosoyuz-1589471328.html]ria.ru[/url]-ն: «Մենք անդրադարձել ենք ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների իրավիճակին: Մեր գնահատականն ակնհայտ է. բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Եվրամիությունը որպես կառույց պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ հարաբերություններ ունենալ», -ասել է Լավրովը Զագրեբում Խորվաթիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ դա ամենևին չի խանգարում Ռուսաստանին զարգացնել «լավ, արդյունավետ, հավասար հարաբերություններ խորվաթ գործընկերների և բարեկամներ հետ»:

Նմանատիպ նյութեր