54432 դիտում
13:42 16-12-2020
Արտառոց դեպք Երևանում․ թաղապետը համատիրության պետերին իր աշխատասենյակ կանչելուց առաջ արգելել է հեռախոսներով մտնեն կաբինետ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը թաղապետարան է կանչել համատիրության բոլոր պետերին։
Մինչ աշխատասենյակում կընդուներ նշված անձանց, թաղապետը հորդորել է, որպեսզի բոլորը աշխատասենյակ մտնեն առանց հեռախոսների, ինչը տարակուսանք ու զարմանք է առաջացրել պաշտոնյաների մոտ։
Արդեն իր աշխատասենյակում թաղապետն, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, համատիրության պետերին ասել է, որ «ժողովրդի հետ պետք է աշխատեք, որպեսզի նրանք 17 կուսակցությունների հայտարարված միտինգներին չգնան»։
Համատիրության պետերը հակադարձել են թաղապետին, թե իրենք իրավունքներ չունեն, այդ թվում՝ բարոյական, որպեսզի ժողովրդին հորդորեն կամ արգելեն գնան ընդդիմության միտինգներին ու հետո էլ՝ որ «էլի իշխանության ներկայացուցիչները հող ծախեն»։
Թաղապետն էլ պատասխանել է, թե «ոչ մի հող էլ չեն ծախել, էդ թուրքերի հողերն են եղել, ուզած-չուզած Հայաստանը պիտի հետ տար»։
Համատիրության պետերը այդ խոսքից հետո են հասկացել, թե ինչի համար էին թաղապետի աշխատասենյակ մտնելուց առաջ վերցրել իրենց հեռախոսները․ «Երևի՝ թաղապետը վախեցել է, որ մենք էլ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նման կձայնագրեինք այդ խոսակցությունը»։
Նմանատիպ նյութեր
9539 դիտում
15:15 09-10-2014
Ոստիկանության մարզային վարչության պետերին ու բաժինների պետերին դերձակները «բերման էին ենթարկել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ