211652_close_icon
views-count1123 դիտում article-date 17:14 15-12-2020

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեւոն Շիրինյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի հետ: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լեւոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են:

Նմանատիպ նյութեր