Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում: Որպես այս քայլերի հաջողության կարեւորագույն գրավական՝ կողմերն ընդգծել են երկրում կայունության պահպանումը: Տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։
Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ: