211652_close_icon
views-count4041 դիտում article-date 13:05 15-12-2020

Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սահմանամերձ շրջանի բուժաշխատակիցները պարգևներ ստացան. Armlur.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ հերթական բարեգործական ծրագիրը, այս անգամ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Գրում է [url=https://armlur.am/1071374/?fbclid=IwAR2bbBIR2o7xezDyx9BjYdv46qC7hZifFcb3rl2VfKq9BeB3Uy0PZpnp-Cg]Armlur.am[/url]-ը; Հիմա նույն ծրագրի շրջանակներում պատգամավորը դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որպեսզի հիմնադրամի հետ համատեղ իրականացվի «Շնորհակալություն բուժաշխատողներին» հերթական ակցիան: Ճիշտ է՝ փոքր-ինչ ձգձգվեց, բայց իրականացավ: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի իրականացման այս փուլը ավարտվեց. բուժաշխատողներն իրենց բանկային հաշվեհարամներին արդեն ստացել են այն գումարը, որը նախատեսված է եղել: Ի դեպ, տեղեկացնենք, որ պատգամավորը հանդիպեց նաեւ բուժհաստատության բուժանձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա բուժաշխատողները պատգամավորի հետ զրույցում բարձրաձայնեցին մի քանի խնդիրների մասին: Պատգամավորը խոստացավ, որ առաջիկայում խորհրդարանում կբարձրաձայնի դրանց մասին: Ճամբարակի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով առաջին անգամ է, որ նման նախաձեռնություն է իրականացվում բուժհիմնարկում եւ շնորհակալ է, որ իրենց չեն մոռացել: Բուժհիմնարկի աշխատողները եւս շնորհակալ են դրամական աջակցության համար: Բայց նաեւ՝ զգացված էին, որ դժվարին այս պայմաններում պատգամավորն իրենց չի մոռացել: Պատգամավորի հաջորդ կանգառը Վարդենիս քաղաքի հիվանդանոցում էր. Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ քաղաքային հիվանդանոցին դրամական աջակցություն հատկացվեց: Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանի խոսքով, գումարով հիվանդանոցի հին պատուհանները կփոխարինվեն նորով: Իսկ ահա մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը շնորհակալ է նախաձեռնության հեղինակներին՝ բուժաշխատողներին ոգեւորելու, գնահատելու համար: Տեսանյութը՝ [url=https://armlur.am/1071374/?fbclid=IwAR2bbBIR2o7xezDyx9BjYdv46qC7hZifFcb3rl2VfKq9BeB3Uy0PZpnp-Cg]Armlur.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր