Փաշինյանին ենք փոխանցելու այն դոլարները, որով գործարքի է գնացել Ալիեւի հետ ու ծախել մեր հայրենիքը. ԲՀԿ-ական երիտասարդ․ NEWS.am
Մեր նպատակն է դավաճան վարչապետին կոչ անելու հրաժարվել այդ աթոռից. մենք բուն ակցիան սկսելու ենք ժամը 13-ին, որտեղ նրան փոխանցելու ենք այն դոլարները, որով գործարքի է գնացել Ալիեւի հետ ու վաճառել մեր հայրենիքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցներից ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/619002.html?fbclid=IwAR2jl7PBNdinn1bUIHcfxBrnwIKufFnWnWm915ppRq3vEuXP3QTRf2xnUBw]News.am[/url]-ը։
«Մենք ակցիաներ ենք անելու, երթեր ենք անելու, մինչեւ վավաճան վարչապետը ամբողջ թիմով հրաժարական տա, իսկ դրնից հետո պահանջելու ենք, որ պատասխանատվություն կրի օրենքի ողջ խստությամբ»,-հավելեց նա:
Նշենք, որ այսօր մի խումբ երիտասարդներ ակցիա իրականացրին կառավարության շենքի մոտ: «Նիկոլ Փաշինյան, դու պատասխան ես տալու քո բոլոր արարքների համար: Դու Հայաստանի պատմության մեջ ամենաամոթալի ղեկավարն ես: Դու իրավունք չունես լինել երկրի ղեկավար»,-ասաց Անդրեասյանը:
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/619002.html?fbclid=IwAR2jl7PBNdinn1bUIHcfxBrnwIKufFnWnWm915ppRq3vEuXP3QTRf2xnUBw]News.am[/url]-ի