211652_close_icon
views-count9093 դիտում article-date 21:45 14-12-2020

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1037790.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է: «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը:

Նմանատիպ նյութեր