211652_close_icon
views-count5233 դիտում article-date 23:35 13-12-2020

Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել. մարզպետարանը հերքում է

Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է. «Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»: Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»:

Նմանատիպ նյութեր