Ռուս խաղաղապահների հրամանատարը պատմել է Հադրութի շրջանում իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Ղարաբաղի Հադրութի շրջանի երկու գյուղերում իրադրությունը, որտեղ դեկտեմբերի 11-ին խախտվել էր հրադադարը, կարգավորվել է, հայտարարել է ղարաղաբյան հակամարտության գոտում ռուս խաղաղպահ կոնտինգենտի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, հայտնում է[url=https://news.am/arm/news/618729.html] News.am[/url]-ը:
«Դեկտեմբերի տասնմեկին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի մատույցներում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կասեցվել է ռուս խաղաղախահ կոնտինգենտի գործողությունների արդյունքում:
Ներկայումս իրավիճակը շրջանում կարգավորվել է: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշտական մոնիթորինգ եւ պահպանում են փոխգործակցությունը հայկական եւ ադրբեջանական ուժերի հետ»,- հաղորդում է Մուրադովը: