4556 դիտում
20:13 13-12-2020
Ռուսաստանի ՊՆ–ն թարմացրել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու քարտեզն Արցախում
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը, հայտնում է [url=https://news.am/arm/news/618719.html?fbclid=IwAR3RIhv6LQPX2RrOlU88_nlsoIWaIUNs3pxdu-1VE_yiN9cf6HYaXtiLS7o]News.am[/url]-ը:
Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես ռուս խաղաղապաների պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև այստեղ խաղաղապահների դիտարկման կետի առկայության մասին նշում չկա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:
ՊՆ հաղորդագրության համաձայն, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
ՀՀ ԱԳՆ–ը հայտնել է, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
14358 դիտում
13:01 31-03-2022
Ռուս խաղաղապահների աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի. Փաշինյան
1141 դիտում
23:21 27-10-2023
Ղարաբաղի տնտեսական շրջան․ ՌԴ ՊՆ-ն փոխել է խաղաղապահների պատասխանատվության գոտու անվանումը
Այս բաժնից
9657 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին