211652_close_icon
views-count46047 դիտում article-date 19:46 13-12-2020

Ինքնասպանության դեպք Երևանում. «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 40-ամյա Աշոտ Սարգսյանից, ով հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնև Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը Երևանի բնակիչ, 73-ամյա Արտեմ Ն.-ն էր, ով 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություննեով, ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Նորքի Ինֆեկցիոն» Բ/Կ-ի փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր