Չեչնիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Չեչնիայում 4.9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է[url=https://www.rbc.ru/rbcfreenews/5fd5460a9a794727d84ed456?utm_source=yxnews&utm_medium=desktop] RBС[/url]-ն:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գրոզնի քաղաքից 39 կմ դեպի հարավ, օջախը 60 կմ խորության վրա է եղել:
Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 00:30-ին:
Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են ինչպես Չեչնիայի, այնպես էլ Դաղստանի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի շրջաններում:
Ցնցումների հետևանքով հնարավոր վնասների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել: