211652_close_icon
views-count1516 դիտում article-date 18:10 12-12-2020

Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ:

Նմանատիպ նյութեր