Հարազատներն ու ընկերները որոնում են Մեխակավանում ծառայող 18-ամյա զինվորին
Հարազատներն ու ընկերները որոնում են Սևան քաղաքի բնակիչ 18-ամյա Հակոբ Խաչիկի Հակոբյանին, ով ծառայում էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։
Զինվորը ծառայում էր Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտում։
Հարազատները նրա մասին հոկտեմբերի 14-ից տեղեկություններ չունեն։
Աջ ձեռքի դաստակից վերև ունի դաջվածք։
Հարազատները խնդրում են, եթե ՄՈԲ-ի տղաներից կամ նրա զինակիցներից որևէ մեկը տեղեկություններ ունեն Հակոբի մասին, թող զանգահարեն [b]077-27-20-45, 043-41-41-45[/b]