Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 520.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.85 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.94 դրամ (աճել է 3.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 688.00 դրամ (նվազել է 2.95 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.11 դրամ (աճել է 0.05 դրամով):