1271 դիտում
15:53 11-12-2020
Ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք ուղարկում միջազգային մարմիններին. Արման Թաթոյան
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում միջազգային մարմիններին: Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր ջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Կարեւոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաեւ այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):
Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:
Այդ ապացույցներին կից ուղակվում է նաեւ իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաեւ կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ:
Բոլոր նյութերը կուղարկվեն նաեւ ՀՀ ԱԳՆ, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում ՀՀ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներլայացուցչին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք այսօր ուղարկում...
Posted by Arman Tatoyan on 2020 թ. դեկտեմբերի 11, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
18:05 03-05-2016
Հրապարակվել է ԼՂՀ օմբուդսմենի՝ միջազգային արձագանք ստացած զեկույցը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը