1827 դիտում
18:51 22-04-2016
ԼՂՀ օմբուդսմենը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին
Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին, հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն (http://bit.ly/1XM3Zwv) ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:
Այսօր զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին և այլն:
Զեկույցը նաև ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
18:05 03-05-2016
Հրապարակվել է ԼՂՀ օմբուդսմենի՝ միջազգային արձագանք ստացած զեկույցը ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը