211652_close_icon
views-count3400 դիտում article-date 14:51 11-12-2020

Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: «Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից: Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը»,- [url=https://armenpress.am/arm/news/1037515.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` գրել է Զարիֆը՝ հավելելով՝ «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»՝ ի նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը: Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:

Նմանատիպ նյութեր