Տպավորիչ չէր.. Իրանի ԱԳ նախարար Զարիֆի պատասխանը՝ Դոնալդ Թրամփին
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Թեհրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Իրանը 40 տարի է՝ նման և էլ ավելի քաղաքակիրթ սպառնալիքներ է լսում իր հասցեին։
Twitter-ի իր էջում Զարիֆը գրել է. «Չտպավորեցիք։ Աշխարհը էլ ավելի դատարկ սպառնալիքներ է լսել»։
«Զգույշ եղեք»,-եզրափակել է խոսքը Իրանի ԱԳ նախարարը։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել է, թե Իրանը կտառապի, եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին։