211652_close_icon
views-count2371 դիտում article-date 13:55 11-12-2020

Վիվառո ընկերության էքսկլյուզիվ մատակարար BetConstruct-ը նոր մրցանակ է ստացել

Ամփոփվեց աշխարհահռչակ SBC Award 2020-ը: Մրցանակաբաշխության ընթացքում ՏՏ ոլորտի առաջատար հայաստանյան BetConstruct ընկերությունը պարգևատրվել է տոկունության և հավատարմության մրցանակով: Վիվառո ընկերության տեխնոլոգիական էքսկլյուզիվ մատակարար BetConstruct-ը, չնայած աշխարհում համաճարակային պայմաններին, չի դադարել իր գործունեությունը և շարունակել է տեխնոլոգիական ոլորտում նոր և բեկումնային առաջարկներով հանդես գալ, որի գրավականը հենց մի շարք մրցանակաբաշխություններում ստացած տիտղոսներն ու մրցանակներն են: BetConstruct-ը որդեգրած ռազմավարության, հավատարիմ գործընկերային հարաբերությունների, ամենատարբեր ինքնատիպ և տեխնիկական լուծումների շնորհիվ ունի բարձր վարկանիշ iGaming ինդուստրիայում: Կարևորելով ՏՏ համայնքի առաջխաղացումը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհում, Կազմակերպությունը հանդես է գալիս տարատեսակ նախաձեռնություններով, առաջարկներով և ՏՏ ծրագրերում աջակցությամբ: Հպարտանում ենք ձեռքբերումների և գնահատականների համար:

Նմանատիպ նյութեր