211652_close_icon
views-count49847 դիտում article-date 13:02 11-12-2020

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են բեռնատարները․ վիրավորները ՌԴ խաղաղապահ զորքերի զինծառայողներ են․ դեպքի վայր է ժամանել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետմնամասին։ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և Գորիսի Ճանշինը մատը մատին չի խփել, չի բարեհաճել անգամ վթարից հետո կատարել ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։ Մինչդեռ՝ եթե Գորիսի Ճանշինը մի քիչ սրտացավ մոտենար աշխատանքին, ապա վթարը տեղի չէր ունենա։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից 2-ը և հիվադնանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են, և դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր