Փաշինյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին գրառումը բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ
Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է Արթուր Ղազինյանի [url=https://shamshyan.com/hy/article/2020/12/11/1173224/]գրառմանը[/url]։
«Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»:
Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,- նշված է ՀՔԾ-ի [url=http://www.ccc.am/hy/1428493746/3/6259]պարզաբանման[/url] մեջ: