4808 դիտում
19:45 04-11-2019
Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ․ պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ դատարաններն արգելափակելու կոչի դեմ քրգործ հարուցելու մերժումներն են
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Մեր իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը, շարունակում են չկատարել իրենց պարտականությունները:
Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ ոստիկանությունը հրաժարվել էր դիմել վարչական դատարան՝ բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցն առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաք անցնակցնելու համար:
Վերջինս, 2019 թվականի մայիսի 19-ին քաղաքացիներին կոչ անելով հաջորդ օրվա առավոտյան շրջափակել Հայաստանում գործող դատարանների մուտքերն ու ելքերը, փաստացի կազմակերպել էր հանրային հավաք և չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր:
Հրաժարվելով դիմել վարչական դատարան՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վալերիյ Օսիպյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարք:
Այդ առիթով քրեական գործ հարուցելուց հրաժարվեցին ՀՀ գլխավոր դատախազը և հատուկ քննչական ծառայության պետը: Ոստիկանապետի հրաժարականից հետո մենք դիմեցինք նաև ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին, որպեսզի վերջինս Փաշինյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմերի վարչական դատարան, բայց կրկին ստացանք մերժողական պատասխան:
Արդյունքում կարծում ենք, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարել են ոչ միայն Վալերիյ Օսիպյանը, այլև Արթուր Դավթյանը, Սասուն Խաչատրյանը և Արման Սարգսյանը:
Սպասենք ԱԱԾ-ի պատասխանին և հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ևս քրեական գործ չհարուցելու դեպքում այս հարցի վերջին հանգրվանը լինելու է Փաշինյանի կողմից այդքան չսիրված ու շրջափակված ԴԱՏԱՐԱՆԸ:
Ոչ ոք չի պլստալու:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
19:36 21-05-2019
Մեր մտահոգությունն ենք հայտնում դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ. Սաջադ Քարիմ
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը