Պատմության դատաստանում գժի թուղթը չի անցնելու․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Պատերազմի հասունացման մեջ մեղավոր է ողջ իշխանական համակարգը՝ ԱԳՆ, ԱԺ, ԱԽՔ, իշխող կուսակցությունը, անգամ Արցախի գործող իշխանությունները։
Առանձին-առանձին կարող եմ անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրի մեղավորությանը՝ փաստերով, վերլուծություններով, փաստարկներով։ Դրա ժամանակը դեչ կգա։
Այսօր ընդամենը մեկ ընդհանուր հարց տամ դրանց։
Ձեզ չէ՞ր անհանգստացնում, որ Արցախյան բանակցությունների մասին խոսելիս ձեր ոչ բարով ղեկավարը ձեզ ասում էր. բանակցությունների ժամանակ ինձ մեկ-մեկ ԳԺԻ տեղ եմ դնում։
Բառացի եմ կրկնում՝ նա դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման Եւ գործընթացի փոխարեն իրեն ՄԽ համանախագահների, Ալիեւի եւ աշխարհի առջեւ դնում էր ԳԺԻ տեղ։
Ու դուք բոլորդ հորթի պես ժպտում էիք ու քծնում նրան, թե բա շեֆ ջան, ճիշտ էլ անում ես։
Այդ գժության գինը վճարեց հայրենիքը եւ մի պայծառ սերունդ։
Պատմության դատաստանում գժի թուղթը չի անցնելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Պատերազմի հասունացման մեջ մեղավոր է ողջ իշխանական համակարգը՝ ԱԳՆ, ԱԺ, ԱԽՔ, իշխող կուսակցությունը, անգամ Արցախի գործող...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 10, հինգշաբթի