211652_close_icon
views-count54159 դիտում article-date 10:55 11-12-2020

Խոշոր ավտովթար Երևանում․ Nissan-ը բախվել է Lexus-ին. վերջինս գլխիվայր շրջվել է․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի, ժողովրդին հայտնի «Պալկովնիկի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Տիգրան Չարֆալակյանի վարած Nissan Tiida մակնիշի և 37-ամյա Դավիթ Ղուկասյանի վարած Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 37 ամյա Ռեգինա Բաբայանը, 6-ամյա Արմեն Ղ․-ն և 15-ամյա Մարիամ Ղ․-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է, և ճանապարհը մասամբ փակվել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարարները։ Վիրավորներին էլ առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փախանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan Tiida-ի վարորդը, ով Փիրումյան փողոցից մտել է Եղվարդի խճուղի, բախվել բազալտե եզրաքարերին, անցել բաժանարար գոտու վրայով, հայտնվել հանդիպակած գոտում և բախվել Lexus-ին։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր