43786 դիտում
23:49 10-12-2020
Նման որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ներկայիս իշխանությունների թերացումների արձանագրումը իմ ֆեյսբուքյան էջում ու նրանց դեմ լինելը
Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arte114am/posts/3750113825045782]էջում [/url]գրում է.
[b]Ուշադիր կարդացեք.
Ներկայիս իշխանության մասին [/b]
Ես, 5 տարի աշխատելով ՀՀ Ոստիկանությունում, չեմ ունեցել արձանագրված ոչ մի խնդիր կամ թերացում, անմնացորդ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը:
Որպես ՀՀ ազատ քաղաքացի, ունեցել եմ և ունեմ քաղաքական կողմնորոշում, որը դուր չի եկել իմ վերադասությանը:
Մի օր ստանում եմ զանգ, ասում են, որ պիտի հանձնեմ վկայականս ու զենքս ու անցնեմ կադրերի տակ: Հարցին, թե՞ ինչու չեմ ստանում ոչ մի հստակ պատասխան, հետագայում իմանում եմ, որ նման որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ներկայիս իշխանությունների թերացումների արձանագրումը իմ ֆեյսբուքյան էջում ու նրանց դեմ լինելը:
Այսինքն, ես գործազուրկ եմ դառնում , ավարտում եմ իմ կարիեռան: Մի քանի օր հետո ստանում եմ առաջարկ տեղափոխվել մարզ ու աշխատել այնտեղ: Ես ամբողջ կյանքում բնակվել եմ Երևանում և չէի պատրաստվում անորոշ պայմաններով ու ժամանակով գնալ մարզ:
Ստիպված դիմում եմ գրում և ազատվում եմ աշխատանքից: Դեպքերը տեղի են ունեցել օգոստոս ամսվա վերջին:
Ես ծառայել եմ ու ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, հիմա փորձում եմ պայքարել ու ստեղծել իմ երազած հայրենիքը: Ես չեմ մեղադրում իմ նախկին կոլեգաներին, զուտ կոչ եմ անում համաբխմվել ու չխառնվել ոչ մի քաղաքական խաղի, դուրս չգալ սեփական քաղաքացիների դեմ:
Մենք պայքարում ենք նաև ձեր ու ձեր ընտանիքների համար:
Ես գիտեմ, որ ոչ մի բան չի փոխվել համակարգում, դուք էլի աշխատում եք կոպեկների դիմաց, զուտ ընտանիքի կարիքները հոգալու համար:
Հավատացած եղեք, շուտով ամեն ինչ կփոխվի: Հայրենիքը վեհ է ամեն ինչից:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը
Նմանատիպ նյութեր
7157 դիտում
10:51 24-03-2017
Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք են հանդիսացել գաղտնալսումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)