211652_close_icon
views-count28350 դիտում article-date 17:58 09-07-2020

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին

Այսօր, հուլիսի 9-ին ժամը 14։50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը: Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։ ԱՀ ոստիկանությունը հորդորում ու պահանջում է, Ձեր իսկ անվտանգության համար խստորեն հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին, զգոն եղեք, որովհետև ցանկացած անուշադրություն կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի՝մասնավորապես հաշվի առնելով հանրապետությունում մեկնարկած զորակոչով պայմանավորված ավտոմեքենաների շարժի ակտիվությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր