211652_close_icon
views-count1932 դիտում article-date 21:44 10-12-2020

Լրագրողների եվրոպական դաշնությունը դատապարտում է «Երկիր Մեդիայի» օպերատորին բերման ենթարկելու փորձը. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/12/10/1158290/?fbclid=IwAR3bMkhYF9y3XT_g2_L3lxJF2KTBdLgYHmFygKm9ouN7huccBuqIBYf4Zro]Aravot.am-[/url]ը գրում է. Դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է լրագրողների աշխատանքը և փորձել բերման ենթարկվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին: Լրագրողների եվրոպական դաշնությունը (EFJ) միացել է Հայաստանում իր հետ փողկապակցված Ժուռնալիստների միությանը՝ խստորեն դատապարտելով այդ միջադեպը և կոչ անելով իշխանությունների քննել այդ գործը, ասվում է EFJ-ի հաղորդագրության մեջ: «Երկիր Մեդիայի» քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը (որը ցույցերին մասնակցում է ոչ որպես լրագրող) պատմել է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել Սուքիասյանին և ուժով նստեցրել մեքենան, կարճ ժամանակ անց նա ազատ է արձակվել: Բախման հետևանքով հեռուստաընկերությանը պատկանող տեսախցիկը կոտրվել է: Ոստիկանությունից լրագրողներին ասել են, որ բերման ենթարկելու փորձը եղել է պատահականություն:

Նմանատիպ նյութեր