Հուլիսի 9-ին EXKLUSIVElife.com-ի մեկ ամյակի Մեգասթար փարթիի սպասելիք նորությունների բացահայտումների առաջին փուլը՝ Երկիր Մեդիայի եթերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
EXKLUSIVElife.com-ը հուլիսի 9-ին El Sky Bar-ում նշում է իր մեկ ամյակը: Արդեն մեկ տարի է՝ կայքը ներկայացնում է բացառիկ հարցազրույցներ և ֆոտոռեպորտաժներ:
EXKLUSIVElife.com-ը նաև երևանյան լավագույն վայրերի կենտրոնում է եղել ներկայացնելով մեկ տարվա լավագույն միջոցառումները:
Եվ ահա կայքը ամփոփում է մեր մեկ տարվա աշխատանքը փարթիի տեսքով և մեկ հարկի տակ է հավաքում հայկական շոու բիզնեսի լավագույն դեմքերի:
Օրվա բարձր տրամադրությունը կապահովի DJ Güevo-նև Նիկ Էգիբյանը: Սպասվում է բազմաթիվ անակնկալներ:
Օրեր առաջ կայքի հիմնադիր տնօրեն Էմին Մաթևոսյանը հյուրընկալվել էր Երկիր Մեդիա հեռուստաընկերության` Բարև Երկիր հաղորդաշարին, որտեղ մանրամասներ է ներկայացրել հուլիսի 9-ին սպասելիք փարթիից:
Հարցազրույցը կատարել են հաղորդավարուհի՝ Լուսինե Հայրապետյանը և հաղորդավար Վրույր Թադևոսյանն:
Արտաքին տեսքը՝ Կարո Աբաչյանի: