211652_close_icon
views-count798 դիտում article-date 20:24 10-12-2020

Վարչապետը և Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները և ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ արցախահայությանը շարունակական հումանիտար օժանդակություն ցուցաբերելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին և ստեղծված իրավիճակին:

Նմանատիպ նյութեր