Պահանջում ենք, քաղաքապետ Դիանա Գասպարյան, միացիր մեզ, կա՞ս, թե՞ չկաս. անհետ կորածի ծնող․ Tert.am
Անհետ կորած զինծառայողները Էջմիածնի զորամասում հանդիպում ունեցան հրամանատար Սամվել Ասատրյանի հետ: Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ծնողները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ իրենց հստակ պատասխան չեն տվել, կրկին հորդորել են սպասել: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/10/soldier/3466982]Tert.am[/url]-ը։
«Ոչ մի բան չասվեց, նորից պետք է սպասենք, երկու օր սպասեցրին, լռեցրին ինչ-որ բան ասելու համար ու հիմա նորից ասացին՝ դեռ ընթացքի մեջ է, սպասեք: Ես 50 օր է, մի հարց եմ բարձրացնում, իրենք փաստացի չեն կարողանում ասել՝ երբ: Անգամ հրամանատարը չեկավ, որ խոսակցությանը ներկա լիներ, իրենց ձեռք չի տալիս, որ մեր երեխաներից լուր ունենանք: Սամվել Ասատրյանն ասաց՝ գնում եմ հանդիպեմ Օնիկ Գասպարյանի հետ, կզանգեմ, 5 ծնողներով հանդիպում կունենանք: Մենք կսպասենք այնքան, մինչև հանդիպումը կայանա»,- նշեց անհետ կորածի մայր Անահիտ Ադոյանը:
Ծնողները նշեցին, որ ծնողների մի մասն առավոտյան Կապան է գնացել, սակայն այնտեղից էլ հստակ պատասխան չեն ստացել:
Նրանք նշում են, որ 51 օր պայքարի ընթացքում պետական մարմիններից ոչ մեկն իրենց պայքարին չի միացել.
«Պահանջում ենք, քաղաքապետ Դիանա Գասպարյան, միացիր մեզ, կա՞ս, թե չկաս, ես գիտեմ, որ դուրս չի գալու: 51 օր է՝ պայքարում ենք, ո՞վ է ներկա այստեղ, ոչ մեկը: Իմ թոռնիկը երկուսուկես տարեկան է, հենց մտնում եմ տուն, ասում է՝ պապաս եկա՞վ, դուք պատասխանեք՝ պապան եկա՞վ»: