211652_close_icon
views-count48129 դիտում article-date 15:03 10-12-2020

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 22-ամյա վարորդը NIVA-ով վրաերթի է ենթարկել գյուղապետարանի հաշվապահին, վերջինս տեղում մահացել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, դեկտեմբերի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը13։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 22-ամյա Էդգար Մուրադյանը իր վարած VAZ 21214 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին, «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիիչ 64-ամյա Արամ Դարբինյանին, այնուհետև բախվել քարե շինության պատին։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ NIVA-ի վարորդ Է․ Մուրադյանն ու նրա ուղևոր՝ Հուշակերտ գյուղի բնակիչ 22-ամյա Արման Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Նորապատի գյուղապետարանում որպես հաշվապահ։ Լուսանկարնրեը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր