211652_close_icon
views-count6771 դիտում article-date 20:54 09-12-2020

Մոտակա ժամերին հնարավոր է Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի. ՊՆ

Առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ ռազմագերի: [url=https://armenpress.am/arm/news/1037295.html]«Արմենպրես»-[/url]ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: «Նման տեղեկություն կա, որ մոտակա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվեն հայ մի քանի ռազմագերի»,- ասաց Ալթունյանը: Այլ մանրամասներ Ալթունյանը չհայտնեց:

Նմանատիպ նյութեր