211652_close_icon

2021-ի հունվարի 1-ից վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ․ Ոստիկանություն

views-count32569 դիտում article-date 23:28 09-12-2020
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն` վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ: «Միաժամանակ հորդորում ենք այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ»,– ասվում է Ոստիկանության կայքում զետեղված հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր