211652_close_icon

ՆԳՆ-ն փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին կանցկացնի վարորդական իրավունքի գործնական քննություններ

views-count871 դիտում article-date 18:05 24-02-2026
Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ կմատուցեն։

Հերթերը նվազեցնելու նպատակով՝ ՆԳ նախարարի հանձնարարականով, ՆԳՆ Հաշվառման-քննական ստորաբաժանումները  փետրվար և մարտ ամիսների շաբաթ օրերին (փետրվարի 28, մարտի 7, 14, 21 և 28) քաղաքացիներին կմատուցեն վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացման ծառայություններ։

Գործնական քննությունների համար արդեն գրանցված և հերթի մեջ գտնվող քաղաքացիները նախապես կծանուցվեն։

ՆԳ նախարարությունը շարունակում է մշտադիտարկումներն ու հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։

Նմանատիպ նյութեր