4607 դիտում
11:13 09-12-2020
Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը դեպի Ռուսաստան` արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը»): Տեղեկացնում է [url=https://ria.ru/20201209/tomaty-1588322863.html?rcmd_alg=slotter]ria.ru[/url]-ն։
Գերատեսչությունում նշում են, որ արդեն մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը զգուշացրել են, որ ներկրվող արտադրանքում հայտնաբերվել են վնասատուներ:
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության տվյալների համաձայն` միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ արձանագրվել է 17 դեպք:
Նշվում է, որ խոսքը հարավամերիկյան լոլիկի ցեցի (Tuta absoluta (Povolny) և արևելյան ցեցի (Grapholita molesta (Busck) մասին է:
Նմանատիպ նյութեր
4316 դիտում
14:02 04-02-2017
Ռուսաստանը կարգելի ԵՄ մի շարք երկրներից տավարի ու թռչնի մսի, ինչպես նաև ձվի ներկրումը
2921 դիտում
12:44 18-02-2021
Ռուսաստանն արգելել է ավելի քան 50 տոննա ադրբեջանական լոլիկի ներկրումը
3090 դիտում
12:32 12-02-2021
«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից ներկրված ավելի քան 17 տոննա լոլիկի խմբաքանակում վնասատուներ է հայտնաբերել
Այս բաժնից
2368 դիտում
10:40 29-12-2024
Առնվազն 85 զոհ Հարավային Կորեայում ավիավթարի հետևանքով
1228 դիտում
23:35 28-12-2024
Բայդենը խոստովանել է՝ ափսոսում է նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
1192 դիտում
23:11 28-12-2024
Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների