Արցախյան հերոսներին նվիրված հուշամրցաշարն ավարտվեց «Ուրարտու-1 06»-ի հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ուրարտու-1 06»-ը դարձավ Արցախյան հերոսներին նվիրված հուշամրցաշարի հաղթող:
Դեկտեմբերի 8-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Արցախյան հերոսներին նվիրված հուշամրցաշարի եզրափակիչը, որում մրցեցին «Փյունիկ-1 06»-«Ուրարտու-1 06» թիմերը։ Լարված պայքարում 1։0 հաշվով հաղթեց «Ուրարտու-1 06»-ը և դարձավ մրցաշարի հաղթող։
Հանդիպման ավարտից հետո կայացած պարգևատրման արարողության ժամանակ հանձնվեցին «Լավագույն դարպասապահ», «Լավագույն ռմբարկու» և «Լավագույն ֆուտբոլիստ» անհատական մրցանակները, ինչպես նաև պարգևատրվեցին եզրափակչի մասնակից և հաղթող թիմերը։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։