Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
[img]https://st0.shamshyan.com/editor/0057383001607430077127530.jpg[/img]
Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0132872001607430087115151.jpg[/img]