211652_close_icon
views-count7034 դիտում article-date 13:44 08-12-2020

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո Հանրային խորհրդի համար ուրվագծվել են անելիքները

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին կայացել է Հանրային խորհրդի օպերատիվ շտաբի նիստը, որը վարել է ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Տեղեկացնում է Հանրային խորհրդի քարտուղարությունը։ Օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ հարցերը. 1) ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո Հանրային խորհրդի համար ուրվագծվող անելիքները, 2) հանրության շրջանում կայունացման, կոնսոլիդացման ու լարվածության մեղմման գործում Հանրային խորհրդի անելիքները, 3) ներքաղաքական իրավիճակի և կառավարության անելիքների վերաբերյալ առաջարկությունների նախագծի քննարկում և ընդունում: 4) «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկում և ընդունում: Հանրային խորհրդի կողմից ընդունվել է օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ դիրքորոշման տեքստը, որը սահմանված կարգով հրապարակվել է Հանրային խորհրդի կայքում և ուղարկվել է լրատվամիջոցներին: Մյուս հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Հանրային խորհրդի անդամները կողմ են արտահայտվել հասարակության համար բախտորոշ այս իրավիճակում կառույցի գործունեության ակտիվացմանը:

Նմանատիպ նյութեր