1261 դիտում
10:56 30-04-2024
Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ
Մեր ներկայացրած առաջարկները հաշվի չեն առնվել, նույն սցենարն էր, նույն զրույցը: Հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են, որովհետև մտածում էին, որ գնում ենք լավ լուր բերելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը՝ խոսելով երեկ Կիրանցի բնակիչների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին:
«Մեր առաջարկները նույնն էին, ինչ առաջին անգամ էինք ներկայացրել, բայց իրավիճակում փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է մնացել»,-ասաց Կամո Շահինյանը՝ պատմելով, որ գյուղացիները վարչապետի հետ հանդիպումից հուսահատված ու հուզված են դուրս եկել:
Գյուղապետի խոսքով, չնայած ամեն ինչին, տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը՝ հույսով, որ որևէ փոփոխություն կլինի:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 29-ին, Կիրանցի մի քանի բնակիչներ՝ վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ միասին եկել էին Երևան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու Տավուշի սահմանամերձ գյուղերի հարցը: Երկու ժամ տևած հանդիպումից գյուղացիները դժգոհ էին դուրս եկել:

Նմանատիպ նյութեր
1009 դիտում
14:16 16-05-2024
Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ
1243 դիտում
19:58 28-05-2024
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ