Զորակոչին վերաբերող բողոքների թիվը 60 տոկոսով նվազել է նախորդ տարվա համեմատ
2018 թվականի զորակոչի համեմատ 2019 թվականին նորակոչիկների թիվն աճել է 15 տոկոսով:
Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նորակոչիկների թվի աճին զուգահեռ մոտ 60%-ով կտրուկ նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: Սա բավական գոհացուցիչ և կարելի է ասել անգամ աննախադեպ արդյունք է»,- նշեց Բալայանը:
2019 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին: