211652_close_icon
views-count1427 դիտում article-date 23:40 07-12-2020

Ուկրաինայում տեղի են ունեցել Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներ

Ուկրաինայի հայկական բոլոր եկեղեցիներում եւ մատուռներում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողություններ: Ինչպես հայտնում է [url=http://analitikaua.net/2020/v-ukraine-proshli-pominalnye-meropriyatiya-po-zhertvam-zemletryaseniya-v-armenii/]AnalitikaUA.net-[/url]ը, Կիեւի Սրբոց Նահատակաց վանքում աղոթքը վարել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը: Պատարագին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչներ: Կայքը նշում է, որ երկրի շատ մարզերում հայկական համայնքները ամեն տարի անցկացնում են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր