Շիրակի մարզի մի քանի համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Շիրակի մարզի Ազատանի և Բենիամինի համայքների ղեկավարներ Վարդան Իկիլիկյանը և Արտակ Անտոնյանը հայտարարել են, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Համայնքների ղեկավարները կոչով դիմել են ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցելու Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր:
[img]https://st0.shamshyan.com/editor/0983780001607342850897697.jpg[/img]