211652_close_icon
views-count5925 դիտում article-date 16:12 12-12-2020

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը և ավագանու անդամները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Այս մասին նշված է համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի և ավագանու անդամների ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով գործող կառավարության և իշխող քաղաքական ուժի ոչ ազգանպաստ գործունեության հետևանքով երկրում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամը, վերջիններիս կողմից երկիրը ճգնաժամից դուրս բերելու անկարողությունը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը և համայնքի ավագանու անդամերը միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»: [img]https://st0.shamshyan.com/editor/0644891001607772764752427.jpg[/img]

Նմանատիպ նյութեր