211652_close_icon
views-count1698 դիտում article-date 14:20 06-12-2020

Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը

Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։ Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ․-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1962թ․-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում եւ մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 2003թ․-ին դերասանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ «Ոսկե մեդալ»-ի։

Նմանատիպ նյութեր