Ակադեմիական արձակուրդ կտրվի բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր սովորում են Ռուսաստանում, բայց համավարակի պատճառով չեն կարող մեկնել
Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ընդունվել են Ռուսաստանի համալսարաններ և այժմ համաճարակի պատճառով չեն կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն և շարունակել ուսումը, կարող են ակադեմիական արձակուրդ վերցնել:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունը:
Ըստ ԿԳՆ-ի ՝ համաճարակի պատճառով օտարերկրյա ուսանողների շուրջ մեկ երրորդը չի կարող մուտք գործել Ռուսաստանի տարածք ՝ ուսումը շարունակելու համար: